Հայաստանն իր անվտանգության երաշխավորը չի կարող լինել, էլ ուր մնաց Արցախի

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։

Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։

Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։

Արցախի արտաքին գերատեսչությունը շրջափակման օրվանից առ այսօր բազմաթիվ նամակ-դիմումներ է հղել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների՝ հավաստի տեղեկատվություն տրամադրելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայցելով համապատասխան աջակցություն՝ Արցախի ապաշրջափակման համար։

Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և անվերապահորեն պետք է արժանանա կոշտ արձագանքի։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը կրկին դիմում է միջազգային հանրությանը՝ Արցախի ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով։