«Ուսանող ոտքի». Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մոտ վանկարկում են ակցիա իրականացնող երիտասարդները: Նրանք ցանկանում են ներս մտնել՝ Արցախի դրոշը տեղադրել և իրազեկման ակցիա իրականացնել:
«Իջեք էնտեղ գոռացեք էլի, աշխատանքի ենք, ներս ինչի՞ եք մտնում: Արցախի դրոշը տար Արցախում կախի»,- դուրս գալով շենքից` ասաց աշխատակիցներից մեկը:
Ի վերջո, ակտիվիստներն հաջողվեց Արցախի դրոշը տեղադրել Կոնսերվատորիայի շենքի դիմաց: