Ես նստած էի դագաղի կողքին, որի մեջ պառկած էին կյանքիս սերը ու դեռ չծնված երեխաս․ վրաերթից մահացած հղի կնոջ ամուսինը պատմել է նրա պատմությունը

Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան ողբերգական դեպքից հետո նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը հերթական գրառումն է արել սիրելիի մասին:

Ծավալուն հրապարակման մեջ նա պատմել է Սոնայի, նրա կյանքի, հետաքրքրությունների, բնավորության, ինչպես նաև անձնականի, այդ թվում՝ իրենց առաջին հանդիպման ու սիրո պատմության մասին:

Что Путин пожелал Макрону: мир вздрогнул от слов
Подробнее
Годами скрывал свою сущность: кем оказался Жириновский
Подробнее
Հոտը բերանից? Առավոտյան ձեզանից շատ մակաբույծներ դուրս կգան
Подробнее
«Երեկ հոգեհանգստի արարողությունն էր։ Մեկ շաբաթ առաջ ես չգիտեի, թե դա ինչ է: Երեկ ես նստած էի դագաղի կողքին՝ մեջը՝ կյանքիս սերը ու երեխաս։ Նա չափազանց կենտրոնացած էր ուրիշների վրա, ուստի ես պետք է պատմեմ նրա պատմությունը, գոնե մի փոքր մասը:

Մի աղջիկ կար, որին ոչ ոք չէր ճանաչում։ Ոմանք տեսել են նրան, իսկ ոմանք խոսել են նրա հետ: Ոմանք նրա ընկերներն էին, իսկ ոմանք՝ հարազատները, բայց նա շատ ավելին էր, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Նրա անունը Սոնա էր։ Նա մի պատմություն ուներ. սիրով ու ցավով լի կարճ, ողբերգական պատմություն», — գրել է ամուսինը:

Տղամարդը պատմել է կնոջ ընտանիքի մասին՝ ընդգծելով, որ Սոնան նվիրված դուստր էր, քույր և թոռնիկ, և որ նրա համար առանձնահատուկ նշանակություն ուներ տատիկը, որի հետ Սոնան այնքան շատ էր սիրում ժամանակ անցկացնել:

Գրառումից պարզ է դառնում, որ Սոնան ստացել է շատ լավ կրթություն, աշխատանքային լուրջ առաջընթաց է ունեցել Եվրոպայում, եղել է ակտիվ, նվիրված ու գնահատված աշխատող:

Նա նշել է, որ Սոնան աշխատանքի բերումով ընկերներ է ձեռք բերել ամոբղջ աշխարհում և այս ամռանը նրանք պետք է գային երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ:

«Բոլորը պետք է գային. ծննդաբերության, ոչ թե թաղման համար»,-գրել է Վարդանյանը:

Նա պատմել է նաև նախքան իր հետ հանդիպումը Սոնայի դժբախտ սիրո պատմությունը:

«Սոնան դիմել է Քեմբրիջ։ Ընդունվել էր, բայց նրան դուր եկավ մի տղա: Մի տղա, որը փոխելու էր նրա կյանքը, բայց դա ես չէի: Անպատասխանատու մի տղա, բախտավոր տականք, որը չգնահատեց նրան այնպիսին, ինչպիսին կար: Մարդ, որն առաջ մղելու փոխարեն նրան հետ էր քաշում։ Այսպիսով, նա չգնաց (Քեմբրիջ)»,- պատմել է տղամարդը:

Խոսելով Սոնայի հետ առաջին հանդիպման մասին՝ տղամարդը վերհիշել է, որ դա տեղի է ունեցել գիտության, տեխնոլոգիայի և լրագրության թեմաներով միջոցառման ժամանակ:

«Ես նայեցի նրան մեկ, երկու անգամ, հետո նա մոտեցավ ինձ… սկսվեց պանելային քննարկումը։ Ես բեմում եմ. Նա ամբոխի մեջ է։ Ես լռում եմ, նայում եմ նրան։ Երբ միջոցառումն ավարտվում է, նա մեզանից մի քանիսին հրավիրում է ընթրիքի…»,-գրել է Վարդանյանը:

«Մենք միասին էինք ընդամենը 8 երջանիկ ամիս… Դա շատ քիչ է: Մեր աղջիկը 7 ամսական էր: Նա աշխարհի ամենասպասված և ամենասիրված երեխան էր… Նա եզակի կլիներ: Լավագույնը մեզանից: Նույնքան գեղեցիկ և խելացի, որքան մայրիկը: Սոնան ասաց, որ ես աշխարհի ամենաուժեղ տղամարդն եմ, և մեր աղջիկն ինձ նման կլինի։ Ես ուժեղ էի միայն այն պատճառով, որ նա ինձ հետ էր»,-գրել է տղամարդը: