«Էս մարդիկ գիտեն հանաք ենք անում. ինչ որ խոսում ենք՝ էտի լուրջ ա… մի հատ բարձրացի, ասա՝ էս մարդիկ արժանի՞ են նման վերաբերմունքի, որ էսքան սպասեցնում ես»,- դիմելով ոստիկաններին` ասաց դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի հայրը:
«Արթո՛ւր, դատախազ ես, գոնե քո կաշվից վախենալով՝ Նիկոլին կանչի հարցաքնության: Նիկոլը թռնելու ա, մի գիշերում էթա, դու մնալու ես ախր, էս ժողովրդին ի՞նչ ես ասելու»,- շարունակեց նա, ապա դառնալով շենքի մուտքը փակած ոստիկաններին` ասաց. «Ձեզ պես տղերքին խաբել են, ասել են՝ կռվեք, հետևներից չեն գնացել, սնունդ, ջուր չեն տվել: Ձեր տղերքը չէի՞ն՝ Շուշի մտցրին, կլուբը տրաքցրին, ձերը չէի՞ն… այսինքն, մարդը իմանալով՝ ձեզ մտցրելա կլուբը ու ցելով տրաքացրել ա»,- կրկնեց զոհված զինծառայողի հայրը:
Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականցնում Դատախազության դիմաց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: