Պատմությունը ձեզ եւ ձեր նմաններին գնահատական տվել է՝ մերժելով և նետելով քաղաքական աղբանոցը

Քաղաքական միմոսությունը փրկօղակ ներկայացնողները հերթական անհաջող փորձն են իրականացնում իրենց պիտանելիությունն ապացուցելու համար։ Ժամկետանց թշվառախումբը արհեստավարժ մանիպուլացիաներով, կեղծ քաղաքական թեզերով հերթական անգամ մոլորության մեջ են գցում Հայաստանի քաղաքացուն, որը գիտակ է, բանիմաց եւ բնավ ոչ միամիտ։ Չգիտես ինչու, Արցախի փրկության քողի տակ արկածախնդիր հրոսակախումբը ծվարել է Երեւանի կենտրոնում, որոշ առանձնյակների էլ կարելի է նկատել մարզկենտրոններում։
Մինչդեռ սահմանն ու սահմանագիծը շատ ավելի հեռու են, իսկ երկիրն էլ ճառերով, պաթոսախեղդ ելույթներով ու հայհոյախառն վանկարկումներով չեն փրկում։ Եթե դուք հայրենիքը մազաչափ սիրեիք, այսօր դուք հայ զինվորի, գիտնականի, բժշկի ու հողի մշակի կողքին կլինեիք, այլ ոչ թե իշխանության թիկունքում՝ պատեհ առիթով հարված հասցնելու սպասումով։ Ձեր հայրենադավ ձեռագիրը չի փոխվում։
«Թաքստոցներում» դարանակալած՝ սեփական շահի, փողի եւ աթոռի համար եք կռիվ մղում։
Սեփական հայրենիքը, հողն ու ժողովրդին մանրադրամ դարձնելով ընդդիմադիր «փրկիչները» այսօր էլ Արցախի ապագան են դրել նժարին։ Պատմությունը ձեզ եւ ձեր նմաններին գնահատական տվել է՝ մերժելով եւ նետելով քաղաքական աղբանոցը։