Գալիս է երրորդ ու վճռական փուլը. եթե մեկի քթից արյուն եկավ, իշխանությունն է պատասխանատու լինելու Գալիս է երրորդ ու վճռական փուլը. եթե մեկի քթից արյուն եկավ, իշխանությունն է պատասխանատու լինելու

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- այսօր՝ Ազատության հրապարակից մեկնարկող երթից առաջ, ասաց «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, կամփոփեմ մեր առաջին և երկրորդ փուլերի ընթացքը և կխոսեմ երրորդ վճռական փուլի մասին։ Երրորդ վճռական փուլը շատ կարևոր ա։ Այն տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր էս օրերի ընթացքում եկել են Ազատության հրապարակ, ասել են՝ որ օրը հայտարարեք վճռական փուլի մասին, մենք շատ-շատ մեծ քանակությամբ դուրս ենք գալու փողոց։

Հիմա ասում եմ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15։30-ից սկսած, խնդրում եմ որևէ գործ չպլանավորեք, մենք ունենք մեկ գործ՝ մեր հայրենիքը հանենք էս դժվարին պայմաններից»,- հայտարարեց Վանեցյանը։

Արամ Մանուկյանի արձանի մոտից այսօր՝ ապրիլի 29-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման անդամների իրազեկման երթը։

Իրազեկման երթին մասնակցում են ընդդիմադիր պատգամավորները:

Իրազեկման երթ է տեղի ունենալու նաեւ Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից։

Նշենք, որ նախորդ օրերին երթեր են տեղի ունեցել Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից, Սասունցի Դավթի արձանի մոտից, Գարեգին Նժդեհի արձանի մոտից։

Ապակենտրոն ակցիաների շրջանակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու մի շարք քաղաքացիներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից երթով գալիս են Երեւան։ Նման քայլերթ է սկսվել նաեւ Իջեւան քաղաքից։