Վրաստանում տղամարդկանց դեֆիցիտ է նկատվում ,դա երկրում մտահոգության առիթ է դարձել

Վրաստանում ավելի շատ կանայք են ապրում, քան տղամարդիկ: Այս մասին, Sputnik Վրաստանի փոխանցմամբ,հայտնում է «Սակստատ»-ը։

Երկրում 100 կնոջը բաժին է ընկնում ընդամենը 92 տղամարդ։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում կանայք գրեթե 150 հազարով ավելի են։

Կանանց մոտ ավելի բարձր է նաև կյանքի տեւողությունը՝ միջինը 75,4 տարի, մինչդեռ տղամարդիկ ապրում են 67,5 տարի: