«Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ կարողանալու ենք առաջ շարժվել, իսկ դրա համար առաջինը Թուրքիայի սահմանի բացումն է » Արմեն Գրիգորյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առաջնահերթությունը սահմանի բացումն է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի կարգավորենք Թուրքիայի հետ հարաբերությունները։ Մեզ համար կարգավորման առաջնահերթությունը Թուրքիայի հետ սահմանի բացումն է։ Այս պահին Երեւանի եւ Ստամբուլի միջեւ թռիչքը վերականգնվել է, կշարունակենք աշխատել, որպեսզի սահմանը եւս բացվի, միջազգային գործընկերներն այս գործընթացին աջակցում են»,– ասել է Արմեն Գրիգորյանը։

Դիտարկմանը՝ կարծես թե ազդակեր չկան Անկարայից, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ժեստը, կամ այն, որ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար Երեւանի առաջ սահմանը չեն բացում, ԱԽ քարտուղարն ասել է.

«Մենք շարունակում ենք այս հարցերով բանակցել, շարունակում ենք հույս ունենալ, որ կարողանալու ենք առաջ շարժվել»։