«Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա ճիշտ այնպես, ինչպես արեցին Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը»․ Խոսրով Հարությունյան

«Բոլորս հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր, որ՝ եթե ես զգամ, տեսնեմ, որ հանրության հիմնական հատվածը պահանջում է իմ հեռացումը, ինձ հետ չի, ես կհեռանամ։ Արդյո՞ք նա կանի դա․․․ Ես ուզում եմ հուսալ»,- այսօր՝ Ազատության հրրապարակում լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Հանրությունը դեմ է այն քաղաքականությանը կամ այն սկզբունքներին, որ նա որդեգրել և հռչակել է»,- նշեց նա։

«Նիկոլ Փաշինյանը, զգալով իր պատասխանատվությունը պատմության, հանրային զարգացումների առջև, պետք է հրաժարական տա՝ ճիշտ այնպես, ինչպես արեցին Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դրանք պատմական կարևոր դեմքերի քայլ էին, պետական գործչի վարքագիծ էր»,- նկատեց նա։