Այժմ 2 րոպեում մաքրում եմ ձուկը առանց մեծ ջանքերի ու թափթփվածության

Անկեղծ ասած, նախկինում միայն մաքրած վիճակում էի ձուկ գնում: Ես չէի սիրում մաքրել ձկան թեփիկները, քանի որ դրանից հետո կեղտոտվում էր ողջ խոհանոցս: Սակայն ամուսինս վերջերս տարվել է ձկնորսությամբ ու հաճախ է տուն բերում ձուկ: Դե ինչպե՞ս չսկսեմ մաքրել:

Սկզբում ինձ համար մեծ տանջանք էր: Թեփիկները թռնում էին այս ու այն կողմ, դժվարությամբ էր մաքրվում: Մի քանի ժամ էր ապահնջվում գործը ավատրտին հասցնելու համար:

Նշեմ, որ այն ժամանակ դանակով էի մաքրում ձուկը: Հետո անցա բանջարեղենի մաքրիչին, սակայն, միևնույնն է, անհարմար էր և երկար:

Մի օր հեռուստացույցով մի լավ հնարքի մասին իմացա:

Ձուկը պահում եք եռման ջրի տակ, իսկ հետո՝ սառցե: Թեփիկները արագ ու հեշտ են դուրս գալիս, անգամ ձեռքի մի շարժումով:

Կարևոր է ձուկը շատ երկար չպահել եռման ջրի տակ, այլապես այն կեփվի: Երկու վայրկյանը բավական է: