Վարչապետ Փաշինյանը շարունակում է և շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանի փողոցներում հայրենիքը փրկողների կողմից հանրության մեջ ասեկոսեների մակարդակով շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբր վարչապետ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը մոտակա ժամերին պատրաստվում է թռիչքի, վարչապետն ընտանիքի հետ լքելու է Հայաստանը։

Բնականաբար, այս անհեթեթությունն անգամ հերքման կարիք չունի։

Վարչապետ Փաշինյանը շարունակում է և շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները։

Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռն այս պահին անգամ Հայաստանում չի գտնվում, տեխնիկական սպասարկման նպատակով գտնվում է արտերկրում»։