Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Դիմադրություն շարժման՝ Սարդարապատից դեպի Երևան քայլերթի մասնակիցների հետ

Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում միացել եմ խարույկի շուրջ զրույցին հերոսական Սարդարապատից դեպի Երևան եկող խմբի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և հրապարակել լուսանկարներ:

Հիշեցնենք, որ երեկ «Դիմադրություն» շարժման քայլերթի չորրորդ ուղղությունը մեկնարկել է Սարդարապատից։

Նշենք, որ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդապատից ու Բաշ Ապարանից քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։

Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ակցիաներ և երթեր: