Փաշինյանը ինձ ահաբեկում է․ զոհված զինծառայողի մայր

Անհնար է վստահություն ունենալ մեկի նկատմամբ, որը ծնողներից վախենալով՝ «Եռաբլուր» այցելելիս այն չորս կողմից դիպուկահարներով է պատում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Գլխավոր դատախազության շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր, որի թոռն էլ անհետ կորած է։

«Ինչպե՞ս կարող ես վստահել Նիկոլ Փաշինյանին։ Ես երբ որ հրավիրվել եմ ընդունարան, վարչապետն ահաբեկում էր, որ իմ որդուն քրեական պատասխանատվության կենթարկի։ Ինքը կարող է ինձ վախեցնի, ես էլ ասել եմ՝ դու էլ քո երեխայից վախեցի, դու էլ ունես։ Մի որդուս գլուխը կերավ, թոռնիկս անհետ կորած է, մյուս որդովս էլ ինձ ահաբեկում է, որ չխոսեմ։ 11 օրվա ծառայող թոռանս, որ տանում էիր Ջաբրայիլ չէիր հիշում, որ Ջաբրայիլն ադրբեջանական հող է։ Ինքն ասում է լրատվամիջոցներով ելույթ մի ունեցեք, բայց ոստիկանները Կառավարության շենքի մոտ մեր խոսքերը նկարում էին, որ տանեին ու մեզ պատասխանատվության ենթարկեն մեր վիրավորանքների համար»,- ասաց զինծառայողի մայրը։