«Աշխարհի ամենագայթակղիչ տատիկը» բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը

51-ամյա մոդել Ջինա Ստյուարտը, ում անվանում են «աշխարհի ամենագայթակղիչ տատիկ», բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Ավստրալուհի Ջինա Ստյուարտը 51 տարեկան է, ունի չորս երեխա և մեկ թոռ։ 2018 թվականին Ստյուարտը «Միսս Մաքսիմ» մրցույթի եզրափակիչ փուլ անցավ և ընդգրկվեց տղամարդկանց ամսագրի 100 ամենասեքսուալ կանանց ցանկում, ինչի համար նրան անվանեցին «աշխարհի ամենագայթակղիչ տատիկը»:

Ավստրալուհին մի քանի սոցիալական էջեր ունի, որտեղ բիկինիով և ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակում և կիսվում իր երիտասարդության գաղտնիքներով, որոնք օգնում են իրեն թարմ տեսք ունենալ:

Այսպիսով, Ստյուարտը խոստովանել է, որ ամեն առավոտ սառը ցնցուղ է ընդունում։ «Երկար տարիներ ես ակտիվորեն զբաղվում եմ կրիոթերապիայով (բուժում սառնությունով — խմբ.), բայց այս հաճույքն էժան չէ։ Ավելի բյուջետային, բայց ոչ պակաս օգտակար այլընտրանքը սառը ցնցուղն է: Առավոտյան ցնցուղից անմիջապես հետո ես միացնում եմ սառը ջուրը և կանգնում դրա տակ 30 վայրկյանից 2 րոպե », — կիսվել է նա:

Ըստ Ստյուարտի՝ սառը ցնցուղը արագացնում է նյութափոխանակությունը, ամրացնում է իմունային համակարգը, թեթևացնում է մկանների լարվածությունը ինտենսիվ մարզումներից հետո, բարելավում է մաշկը և մազերը։