Սիրելի Հայրենակիցներ, փոքրիկ մեր փոքրիկ հրեշտակը ունի բոլորիս օգնության կարիքը

Սիրելի Հայրենակիցներ, փոքրիկ աղջիկը բարձր ջերմությունով և առողջական լուրջ խնդիրներով տեղափոխվել է Մուրացանի Հոսպիտալ, նա ունի մեր օգնության կարիքը, եթե կարող եք միացեք իրեն օգնենք սնունդով և դեղորայքով։


Աստված էլ թող Ձեզ և Ձեր զավակներին օգնի։ Միշտ մեր հոգու մեջ պահենք բարություն և մաքրություն, մեր երկրում դժվար ժամանակներ են, չարությունը շատ է, եկեք մի փոքր բարություն լցնենք մեր սրտերում, եկեք բարի գործեր անենք, որ Աստված էլ մեզ օգնի, մեր ազգին սիրի և խղճա, մեր զինվորին պաշտպանի։
Ովքեր կցանկանան անձամբ այցելել աղջկան, թող գրեն կտրամադրեմ կոնտակտներ, ովքեր ժամանակ չունեն , բայց ուզում են օգնել, կամ հեռու են , էլի կապ հաստատեք ինձ հետ կփորձեմ կազմակերպել։
Եթե Աստված ինձ տվել է հնարավորություն, լավ ընկերներ, հայրենակիցներ, ես էլ դա փորձեմ ծառայեցնել բարի գործերի համար։ Աստված միշտ ինձ օգնել է, անգամ մահվանից մի վայրկյան առաջ, կռվի դաշտում և ամենուրեք, ես էլ փորձում եմ միշտ հետևել Աստծու օրինակին և իմ ուժերի չափով օգնել օգնության կարիք ունեցողներին։ Չպետք է ուրանալ Աստծո արածները և պետք է գնահատել ու ոչ միայն լեզվով ապացուցել որ գնահատում ես, այլ գործերով։ Աստծուն ոչ ոք չի կարող խաբել։
Անկեղծ եմ Ձեզ ասում, Ամենազոր և Ամենակարող Աստված կա երկնքում։
Առողջություն փոքրիկին