Մամ, դրոշ ուղարկի, անտեր պոստ ոնց որ լինի, դրոշ չկա

Նշենք , որ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշել է, որ Երևանը «խախտել է» (չակերտները՝ Tert.am) միջազգային մարդասիրական իրավունքը, գրում է «Ազերթաջ»-ը։

Ադրբեջանի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 30 տարի շարունակ «թաքցրել են» (չակերտները՝ Tert.am) 3890 անհետ կորած ադրբեջանցու հայտնաբերման փաստերը։

Գուտերեշին ուղղված նամակում նշվում է նաև, որ 2022 թվականին Երևանը Բաքվին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ։

Հունվարի 23-ին Ադրբեջանի կառավարությունը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը, որը տեղեկություններ է պարունակում 30 տարվա ընթացքում «Հայաստանի էթնիկ զտումների և այլ գործողությունների» (չակերտները՝ Tert.am) հետևանքով «զոհված, վտարված և տուժած» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիների մասին։