«Ռազմաճակատում և՛ լավն եմ տեսել, և՛ վատը, բայց այ չկռվող արցախցի չեմ տեսել» Գևորգ Գրիգորյան

44-օրյա պատերազմը Արցախը պահելու, փրկելու համար էր, ուստի մեկնաբանությունը, թե երկրի վարչապետը, պայմանագիր ստորագրելով, հազարավոր մարդկանց կյանք է «փրկել», ինձ համար ընդունելի չէ, ես շնորհակալ չեմ, որ իմ կյանքը փրկել է,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Գրիգորյանը։

«Չեմ հավատում, որ մարդու կյանքն արժևորվում է մեր երկրում. պատերազմից հետո ունեցած զոհերն ու կորուստները շատերի համար, ցավոք, օրվա լրահոս ու վերնագիր են, մարդը չէ կարևոր, հացն է կարևոր մեր հանրության համար»,- ընդգծել է Գևորգ Գրիգորյանը։

Գևորգն անընդունելի է համարում միտումնավոր շրջանառվող թեզերը, թե վերջին պատերազմում արցախցիները «չեն կռվել»։

«Տոկոսային հարաբերությամբ եթե համեմատենք, թե 120 000 բնակչություն ունեցող Արցախը քանի զոհ տվեց, այդ շահարկումներն էլ հիմք չեն ունենա. ռազմաճակատում և՛ լավն եմ տեսել, և՛ վատը, բայց չեմ տեսել մի արցախցի, որը ռազմաճակատում մի բան այնպես արած չլինի»,- ասել է 44-օրյայի մասնակիցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աղբյուր՝