« Այո’ , եթե ընդդիմադիր լինեի կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը» Վիլեն Գաբրիելյան

Civilnet.am-ի եթերում հարցազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կպահանջեր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԳՇ պետի հրաժարականը, եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր, ասաց․

«Կարծում եմ՝ այո, եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Բայց քանի որ ընդդիմադիր պատգամավոր չեմ, այլ «Քաղաքացիական «պայմանագիր» խմբակցության անդամ եմ և Սուրեն Պապիկյանի թիմակիցը, իմ գործառույթը պետք է լինի Սուրեն Պապիկյանին տվյալ հարցերում օժանդակելը՝ համակարգային վերափոխումների տեսանկյունից։ Կարծում եմ տրամաբանական չի լինի, որ ես հիմա Սուրեն Պապիկյանի հրաժարականը պահանջեի»։

Գաբրիելյանը նշեց, որ ԶՈՒ համակարգը ունի բազմաթիվ խնդիրներ և իր խնդիրը՝ որպես պատգամավոր, այդ խնդիրները վեր հանելն ու լուծումներ գտնելն է։