«Մինչև մեր ոտքի կանգնելը՝ Հայաստանի օրվա իշխանությունը պետք է հեռացվի» Մարտին Եսայան

45 օր է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ 120 հազար արցախահայեր, 30.000-ը՝ երեխաներ, պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար։

Այս ընթացքում միջազգային տարբեր կառույցներ կոչերով ու հայտարարություններով դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով, որ վերջինս պետք է բացի Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։

168.am–ի հետ զրույցում Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանն ասաց, որ արցախահայությունն ավելի վատ ու դաժան օրեր է տեսել 90-ականներին, երբ որևէ բան չուներ, բայց հաղթահարել է ու ունեցել ազատագրված հայրենիք։ Հետևաբար՝ արցախցին այս վիճակն էլ կհաղթահարի։

«90-ականներին 1,5 տարի Արցախը բլոկադայի մեջ էր, չուներ գազ, հոսանք, զենք ու զինամթերք, սննդի մասին էլ չեմ խոսում։ Այսինքն՝ այս ամենը դիմակայելու հարց է, և մենք այլընտրանք չունենք, քան դիմակայելը։ Ընտրել ենք մեկ ճանապարհ՝ Արցախը պետք է մնա հայկական, ու մենք պետք է շարունակենք ապրել մեր հողում։

Աղբյուր՝