Թուրքիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Չորեքշաբթի 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա կուրորտային նահանգում, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, ափից 82 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 27 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: