Երկվորյակ քույրերը փորձում են միաժամանակ հղիանալ նույն տղամարդուց, կանանց խոսքով՝ մանկուց ամեն ինչ միասին են անում, և սա չէր կարող բացառություն լինել

Ավստրալիացի երկվորյակները փորձում են միաժամանակ հղիանալ նույն տղամարդուց։ Կանանց խոսքով՝ մանկուց ամեն ինչ միասին են անում, և երեխաների պլանավորումը բացառություն չէ։

Աննան և Լյուսին դարձել են ռեալիթի հեռուստաաստղեր՝ փորձելով միաժամանակ հղիանալ նույն տղամարդուց, ում հետ ապրում են։ Մինչ այժմ կանայք չեն կարողացել իրականացնել իրենց ծրագրերը, բայց արդեն իսկ տիկնիկների վրա պատրաստվում են մայրական դերերին։

«Մեր երազանքն է միասին հղիանալ միաժամանակ։ Մենք 35 տարեկան ենք, որոշեցինք, որ ժամանակն է»,- ասել են ավստրալուհիները:

Բենը՝ քույրերի ընկերը, հանդիպում է նրանց հետ 2012 թվականից։ Այնուամենայնիվ, բազմակնությունն Ավստրալիայում անօրինական է, ուստի նրանք պաշտոնապես ամուսնացած չեն: Տղամարդը հավելել է, որ ինքն էլ է երազում հայր դառնալ ու սպասում է, որ սիրելի կանանցից միանգամից երկու երեխա կունենա։

Աղբյուր՝