«Հանրապետության Հրապարակի կայարանը , որը գտնվում է Երևանի հենց կենտրոնում վերածվել է հասարակական զուգարանի» Էդուարդ Հայրումյան

🔞 18+
Այս տեսանյութը նկարել է իմ ընկեր Արթուր Չախոյանը՝ այսօր։ Վերջերս վերանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանն է, որը գտնվում է Երևանի հենց կենտրոնում և հանդիսանում է պատմամշակութային արժեք։
❌ Բացումից մեկ ամիս անց այն վերածվել է հասարակական զուգարանի։
❌ Վերևի մասում իսպառ բացակայում է լուսավորությունը, ինչ մասին միայն մենք, արդեն 3 անգամ բարձրաձայնել ենք։


❌ Տարածքի այդ մասում չկան ոչ տեսախցիկներ, ոչ էլ պատշաճ ոստիկանական հսկողություն։
❌ Նույնիսկ բացումի մասին պատմող Երևանի քաղաքապետարանի հրապարակած լուսանկարներում երևացող աղբը մինչ օրս չի մաքրվել։
❌ Այստեղ զբոսնելուց անհրաժեշտ է առնվազն հակագազ։
❌ Հանրային զուգարանների բացակայությունը շարունակում է շատ լուրջ խնդիր մնալ գրեթե ամբողջ Երևանում։
❌ Երևանը արժանի չէ զուգարանի վերածված կենտրոնի և մշակութային արժեքների։
ℹ️ Հնարավոր է այս մարդն իսկապես ունի արժանիքներ կամ գուցե նաև առաջնագծում գործած սխրագործություններ՝ հանուն մեր երկրի։ Բայց արդյո՞ք դա թույլ է տալիս անպատվել մեր մշակութային արժեքները և հողը։ Ի՛հարկե ոչ։
‼️ Վիրավորանք պարունակող ցանկաց քոմենթ ջնջվելու է‼️