«Գիշերելու ենք այս հրապարակում , այդ իսկ պատճառով սկսում ենք տեղադրել վրաններ և վառարաններ»․ Սաղաթելյան

«Ցանկացած գործ հաջողելու համար պետք է լինի կարգուկանոն ու կամզակերպվածություն: Երբեք այլ հայացքներ ունեցող մեր քաղաքացիների, մեր քույրերի ու եղբայրների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում, այլ բացատրում ենք, որ պայքարում ենք նաև հանուն իրենց:

Մենք անկարգությունների չենք դիմելու, բայց գնալու ենք մինչև վերջ»,- ասաց Իշխան Սաղթելյանը՝ հայտարարելով, որ գիշերը մնալու համար տեղադրելու են վրաններ ու վառարաններ, «այստեղ մեր օջախն է»:
«Այսօր մեր միջոցառումը չի ավարտվել, 6:45 սկսում ենք»,- ասաց Սաղաթելյանը: