Ոստիկանները երեկ աղջկաս քաշքշելու ժամանակ պոկել են վզի ոսկյա ցեպը ու տարել

Աղջիկս, քանի որ իր երկրի ապագայով շատ է մտահոգված, մի քանի օր է մասնակցում է երկրում տեղի ունեցող ցույցերին և այդպես փորձում է իր բողքի ձայնը բարձրացնել: Բավականին լավ կրթություն է ստացել դրսում, եկել է Հայաստան, բայց չի կարողանում համակերպվել երկրում տիրող իրավիճակի հետ: Ամեն անգամ հիշում է արցախյան դեպքերը ու ծանր հոգեկան ապրումների մեջ ընկնում:


Դեռևս էտ օրերին աղջիկս իր ընկերների հետ կազմակերպել էր խումբ, ովքեր օգնություններ էին հավաքագրում ու հասցնում զինվորներին:

Հիմա նույն ընկերների խմբով մասնակցում են ցույցերին ու ասում են, այս անգամ մինչև վերջ են գնալու: Ես շատ եմ անհանգստանում բնականաբար աղջկաս համար, բայց չեմ կարող խանգարել կամ արգելել նրան, անել իր ուզածը:


Երեկ ոստկանները հարձակվել են ցուցարարների վրա ու աղջիկս նրանց մեջ է եղել, քաշքշել են նրան ու վզի ոսկյա ցեպը տարել: Այդ պահին նա չի նկատել, որ ցեպը չկա, ուշքի գալուց հետո է տեսել, որ զարդը այլևս վզին չէ: Չեմ կարող բառերով նկարագրել ոստիկանների արածը, ինչպես կարելի է երիտասարդ հայ աղջկան գետնին գցել ու քարշ տալ: