Նիկոլը մեզ պետք չի, նա չի կարող այս ազգին տանել դեպի զարգացում. Սեյրան Օհանյան

«Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, խելացի բանակցային քաղաքականությամբ այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ: Նրանք միտումնավոր կամ անգրագիտությամբ, կապ չունի, իմ հայրենիքի ճակատագրի հետ են խաղացել:

Պատերազմի ժամանակ նրանք ասում էին՝ հնարավոր չէր պայքարը, իհարկե, ձեր անկազամակերպվածության, երկիրը չհամախմբելու, սև-սպիտակի բաժանելու, պետությունը ռազմական ռելսերի վրա չդնելու պայմաններում անհնարին էր: Այն մեծ անօրինականությունների, խառնաշփոթի պայմաններում, իհարկե, անհնարին էր: Գնացե՛ք, հարցրե՛ք իմ մարտական ընկերներին՝ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվենք, գոնե Հադրութի, Շուշիի լեռնաանտառային պայմաններում կանգնեցնեինք… Հնարավոր էր, հնարավոր էր նաև հաղթանակ տանել, բայց մատը մատին չեն խփել ոչ միայն օրենսդիրը, ոչ միայն գործադիրը, այլ նաև դատական համակարգը, որը ևս չի պլստալու այս ամենից»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամնակ ասաց Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: