Սա միայն արվում է արժանապատվության վերադարձի համար. Շուշան Պետրոսյան

Տիրոջ նման պետք է գնալ Արցախ, ոչ թե հյուրի կարգավիճակով։ «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ապա բացել չակերտները, թե ինչու է 2019-ին Արցախում ձեռք բերած տանը միայն 1 օր մնացել։

Շուշան Պետրոսյանը պատմել է նաև ՀՀ առաջին տիկին, լուսահոգի Ռիտա Սարգսյանի հետ վերջին նամակագրության մասին, խոստովանել՝ ինչու 2018-ին, երբ բոլորը հեռանում էին Սերժ Սարգսյանից ու նրա թիմից, մնաց ՀՀ 3-րդ նախագահի կողքին, խոսել է այն ասեկոսեներից, թե 90-ականներին Սպարապետ Վազգեն Սարգսյանն ու իր մայրը՝ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանն են իրեն առաջ տարել։

ՀՀ վաստակավոր գործիչը նաև նշել է, որ շատ ծանր է տարել կորոնավիրուսը, հիշել է՝ երբ է վերջին անգամ նկարել ու կտավ վաճառել, խոսել թվաբանների կողմից Հայաստանի համար կանխորոշված ապագայի մասին՝ վստահեցնելով, որ Շուշին ու Հադրութը վերադառնալու են։