Փաշինյանին թվում է, որ փողոցներ փակել ու անհնազանդության ակցիաներ անելն իր և միայն իր խունտայի համար է

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով.

«Սա բացարձակ մենթապետություն է. դաժանաբար ծեծում են ակտիվիստներին։ Սա այլևս հայի և թուրքի պայքար է»:

«Բոլոր խաչմերուկները փակեցինք, ու պետք էր տեսնել, թե ինչ վայրագ բռնությամբ էին ոստիկանները քաշքշում մարդկանց։ Բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվել, նաև Արմեն Աշոտյանը և այլ տարբեր քաղաքական գործիչներ։ Սա ոստիկանապետություն չէ, սա մենթապետություն է, որն ապրում է իր հոգեվարքը։ Փաշինյանին թվում է, որ փողոցներ փակել ու անհնազանդության ակցիաներ անելն իր խունտայի արգանդում է ծննդաբերել, և որ միայն իր թիմը կարող է անել». Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Երևանում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ևս միացել է ակցիային: