Անմիտ ու անհայրենիք․ Նազենի Հովհաննիսյանը՝ Հովհաննես Ազոյանին

Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքայն էջում անդրադարձել է Հովհաննես Ազոյանի երեկվա հայտարարությանը․

Անժելան նշել է․

«Չխնդաք, բայց Ազոյան Հովոն մեզ անվանում ա անլվա կիսախուլիգաններ։ Մեզ, Կառլ, Հովոն, Կառլ»։

Անժելայի այս գրառման մեկնաբանություններում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հետևյալ կերպ է արտահայտվել Հովհաննեսի մասին։

«Շատ եմ ցավում նրա և նրա նմանների համար։ Էդպես էլ մնացին կույր՝ հոգով, թե մտքով անմիտ ու անհայրենիք»։

Նազենին հեշթեգով ավելացրել է հետևյալը՝ #մամոնայիծառաները

Հիշեցնենք, որ երեկ Հովհաննես Ազոյանը, արձագանքելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությանը, նշել էր հետևյալը․

«Բա կադրերը ով էլ նայի կանհանգստանա, ինչքան անլվա կիսախուլիգան կա ոռնալով գալիս ա Երևան»։