Մոտեցա մի վարորդի. ասում եմ՝ եղբայր, կխնդրեմ սիգնալ չանես, մենք զոհվածների հարազատներն ենք… Ասում է՝ լավա արել զոհվելա ասելա սատկելա էլի

Չեմ կարող չգրել: Չեմ կարող չբարձրաձայնել.
անտանելի է գիտակցել, որ հայրենակցիցդ բնազդակենցաղ կենդանի են ստացել.

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԸՆՏԱՆԻՔ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ:
Երկու անգամ երկու սադրիչներ, մեզ թուրք անվանելով ու հայհոյելով, մտնում են մեր շարքեր, որ քաշքշեն: Տղամարդիկ ընդառաջ են գնում, որ ետ մղեն ու պաշտպանեն ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ: ( վստահ եմ՝ մամուլում կարդացիք՝ ով էր դրանցից մեկը): Այդ պահերին, բնականաբար, երթը կանգ էր առնում, որ միջադեպերը հարթվեն: Մեր ետևից երթևեկության մեջ գտնվող մեքենաների վարորդները սկսեցին մեկ մարդու պես սիգնալ տալ՝ դժգոհելով, որ խաթարել ենք իրենց ընթացքը, անհանգստություն ենք պատճառում իրենց….
Մենք այդ պահին բարձրացնում ենք մեր տղաների նկարներով պաստառները, որ հասկանան (եթե հանկարծ չգիտեն), որ սա ԶՈՀՎԱԾ, ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՏՂԵՐՔԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՐԹՆ Է: Չհասկացան. կամ՝ հասկացան., չգիտեմ: Բայց շարունակում են ազդանշան անել:

Մոտեցա մի վարորդի. ասում եմ՝ եղբայր, կխնդրեմ սիգնալ չանես, մենք զпհվшծների հարազատներն ենք,ու այդ սիգնալը կարծես եղբորս ես անում, նա զпհվել է…Մի‘ պղծիր եղբորս հիշատակը:
Երիտասարդ վարորդ է. կինն ու երեխան ներսում:
Ասում է՝ դեբիլներ, լավ ա արել զпհվել ա, բա իմ էրեխեն էլ քնած ա, տուն պետք ա հասցնեմ:
Մենք նորից (հարգանքով), առանց էմոցիայի՝ ասում ենք էս նկարների էրեխեքը հավերժ են քնած, ՏՈՒՆ ՉԵՆ ԳԱԼՈՒ, իրենց հիշատակը կհարգե՞ք. ասում է՝ դեբիլ, էն կողմ անցի, քշեմ, ԼԱՎ Ա ԱՐԵԼ ԶՈՀՎԵԼ Ա: Սատկել ա:
Ու մեկ հոգի չէ, բոլոր մեքենաները (պիկ ժամին պատկերացնում եք՝ ինչ շատ են) սիգնալ են անում. մենք, ում ամենաթանկերը զпհվել են, որ իրենք տեղ ունենան էդ մեքենաները քշելու, իրենց խանգարում ենք:

Ու պատկերացրեք տեսարան, որում պшտերшզմում զпհվшծների հարազատները քայլում են , նրանց ետևից հայհոյող ազդանշաններ, կողքից՝ անտարբեր ոստիկան, որին ասում ես՝ դե էն դուխով, որ ձեռքերս ես ոլորում, էդ մեքենաներին արգելիր սիգնալ տալ, նույն անհաղորդ անտարբերությամբ նայում է դեմքիդ ու՝ ԶՐՈ… կողքից՝ «թուրքե‘ր, նիկոլը ձեզ բոլորիդ սատկացնի»…

Ու՝ երկինք՝ կապտագույնամոխրագույն, մի տեսակ դժգոհ տեսածից… ու..
ՏՂԵՐՔԸ:
ԼԱՎ Ա ԱՐԵԼ ԶՈՀՎԵԼ Ա: ՍԱՏԿԵԼ Ա:
ՍԻԳՆԱԼ:
ՀԱՅՀՈՅԱՆՔ:
ՄԵՆՔ:
ՏՂԵՐՔԸ ՄԵԶ ՀԵՏ:
ԿՈՂՔԻՑ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՈՐՊԵՍ ԷԿԶՈՏԻԿԱ ՆԿԱՐՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ:

Ու մենք շարունակելու ենք ապրել ՆՈՒՅՆ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ. մի օր լազուր, մի օր կապույտ, մի օր մոխրագույն… կապտամոխրագույն…
Բայց՝ միշտ դժգոհ, որ արևը բոլորի վրա է ընկնում:

ԼԱՎ Ա ԱՐԵԼ ԶՈՀՎԵԼ Ա: ՍԱՏԿԵԼ Ա:
ՀԱՍԿԱՆՈՒ՞Մ ԵՔ: