Երբ ոստիկանը ձեր պատվերով քաղաքացի էր ջարդում՝ լավն էր, հիմա լավը չի, հայ չի, մարդ չի , դե ինչ ասեմ հնձեք, ինչ որ ցանել եք

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը գրել է․

«Երբ ոստիկանը ձեր պատվերով քաղաքացի էր ջարդում՝ լավն էր, հիմա լավը չի, հայ չի, մարդ չի:
Ձեր սիրելի օրենքի պահապանները, ում տարբեր երկրների փողերով «թրեյն» եք արել, մի քանի տարում չփոխվեցին, «մեր»-ը չդարձան, ճիշտ ձեր նման: Հնձեք, ինչ որ ցանել եք:
Հ.Գ. Ոստիկանի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը անընդունելի է»:

Աղբյուրը` Գրիգոր Երիցյան