Էսօրվա միտինգ անողը ռուսից զադանիյա ստացել, որ մի 2 կռճոն պաշտոն կստանա…Մանասյան

Ձեր ողջ կյանքն անց է կացել կպցնելով։ Դուք չեք դարձել ոչ մի մասնագետ, որովհետև կպցնելով եք փող աշխատել, գործ կպցնելով, պաշտոն կպցնելով, սրանից նրանից փող կպցնելով։ Դուք չեք սիրել ու ձեզ չեն սիրել, որովհետև Դուք աղջկան որպես քած կպցրել եք, իսկ քածն էլ ձեզ է կպցրել, ձեր հարամի փողերն է կպցրել։
Դուք ընկերներին չեք գտել, այլ կպցրել եք, ու ձեզ էլ կպցրել են ոչ թե գտել որպես ընկեր։
Ձեզանից շատերի համար ամուսնությունը եղել է հարմար աներ կպցնելու միջոց, հարմար ապագա կպցնելու հեշտ տարբերակ։
Ձեզ ասացին որ խաղաղ ճանապարհով հողերը տալու ժամանակն է, բայց Դուք կպցրիք Նիկոլին իր քյալոներով, իսկ հետո սպասում էիք, թե երբ պիտի Նիկոլը զիջի հողերը, առանց Արցախի ստատուսի, որպեսզի հարմար պահի կպցնեք, ու գաք իշխանության, բայց Նիկոլը ձեզանից անբարոյական գտնվեց, ու մտավ մեծագույն մեղքի տակ, անկարող բանակը սպանդի մատնելով։
Հետո դուք ուզեցաք կպցնել, ու Եռաբլուրը շահարկելով գալ իշխանության, բայց բանակը կերել էիք հենց դուք, և չկպավ…
Հետո էլի փորձեցիք ազգային ազատագրական հողի վրա կպցնել, բայց ոչ ոք ձեր շաղ տված կուտը չկերավ, որովհետև ինչքան դժբախտություն որ եկել է մեր գլխին, ձեր անմիջական մասնակցությամբ ու մեղավորությամբ է եկել։ Թերևս միակ արհավիրքը որում դուք ուղղակի մասնակցություն չունեք, 1915-ի ցեղասպանությունն էր։ Ու թվաց թե կպաաաաաավ, էս ի՞նչ հարմար առիթ կպավ։
Վերցրիք ու համազգային սգո օրը սկսեցիք խաղարկել։ Ժիրոյենք էլ էին ուզում ,,100-ամյակն առանց ռեժիմի,, լոզունգով հեղափոխություն անել, հիշու՞մ եք, սաղին ձերբակալեցիք, մինչեւ Ազնավուրը, Թանկյանը, Քարդաշյանը եկան ու գնացին, ու ոչ մեկի ,,անդունդը չխանգարվեց,,։ Հիմա էդ չխաղարկված խաղաքարը որոշեցիք խաղարկել։
Ռազ ուժ ձեր միտինգներին մարդ չի գալիս, որոշեցիք ապրիլի 23-ի ոգեկոչման երթն ու 24-ի սգո թափորը կպցնել սարքել միտինգավոր։
Կպա՞վ…
Ոնց կպավ, էնպես էլ կպոկվի, որովհետև ապաշնորհ պատեհապաշտներ եք։ Որովհետև ինքնուրույն ոչինչ ու ձեզանից կախված ոչինչ ունակ չեք անելու, պարազիտներ։
Դուք հազիվ մակաբուծեք պետական բյուջեի, ազգային երազանքների ու գաղափարների, համազգային սգի ու հիշատակի վրա։
Նիկոլին մարդիկ ընդունում են։ Ու ինչքան շատ եք դուք մեյդան գալիս, էնքան շատ են ընդունում։
2018-ին հեղափոխությունը ճամփա փակելով չի, որ եղավ։ Դրա մասին որոշում կայացվեց Սերժից ավելի բարձր իստանցիաներում։
Այդ բարձր ինստանցիաները ինչքան էլ պառակտվել են Ուկրաինական դեպքերով պայմանավորված, միևնույն է, ձեր գալու մասին կոնսենսուս չկա, ինչը կար Նիկոլի ժամանակ։
Կարճ ասած, չկպավ ապե, ցրվեք տներով։

Հայկ Մանասյան