Հ.Հ ոստիկանությունը շտապ հաղորդագրություն է տարածել

Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:

Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ի թիվս մի քանի այլ փողոցների, փակվել էին Կիևյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը: Կիևյան կամուրջը փակվել էր բետոնախառնիչ և բեռնատար մեքենաներով: