«Երբևէ մտածե՞լ էիք, որ մի օր փողոց փակելով կպահանջեք իշխանությունների հեռացումը»․ լրագրողը՝ Հայկ Սարգսյանին

Ընդդիմադիրների հետ հակաիշխանական ցույցերին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։

Լրագրողը Հայկ Սարգսյանին հարցրեց՝ երբևէ մտածե՞լ էր, որ ինքն էլ մի օր փողոց փակելով կպահանջի իշխանությունների հեռացումը։

«Ո՛չ»,- հակիրճ պատասխանեց Սարգսյանը։

Հարցին, թե արդյունավետ կլինի՞ պայքարը, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ վստահ եմ։