Նիկո´լ, մենք քեզ ոչ թե ասֆալտին ենք փռելու, այլ դրա տակ. որդեկորույս հայր

Այսօր՝ մայիսի 4-ին, կեսօրից քաղաքացիները փակել են նաեւ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհը: Ցույցին մասնակցում էին «Դիմադրության» շարժման անդամ կուսակցությունների ներկայացուցիչները, ցույցի կազմակերպիչները ՀՀԿ տեղական կառույցներն էին:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները: