Երկամյա երեխան ընկել է տասներորդ հարկից

Վրացի հայտնի հեռուստահաղորդավար եւ դարասան Նիկոլոզ Ծուլուկիձեի երկամյա որդին ներքեւ է ընկել շենքի տասներորդ հարկից։ Նշենք, որ Ծուլուկիձեն նաեւ հանդիսանում է Վրաստանի թատերական քննադատների միության նախագահը։ Երեխան մահացել է։

Ողբերգությունը տեղի է ունեցել Թբիլիսիում նախօրեին։ Քաղաքական-հասարակականց գործիչները, դերասանները, իրենց սոցկայքերում ցավակցագրեր են հրապարակել։

Ցավակցություն է հայտնել նաեւ Վրաստանի Մշակույթի նախարարությունը։