«Նիկոլը դո՛ւք եք, ռոբն էլ եք դուք, սերժն էլ ու մնացած ձեր իմացած «հերոսներն» էլ»․ Հ․ Կարապետյան

«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Հավաստի լրատվամիջոցներն ասում են, թե այսօր հանրահավաքին ասել եք՝ «ով էս պայքարի հետ չի, Նիկոլ ա»։
Ուրեմն, Իշխան ջան, սիրելի բարեկամ,
խնդրում եմ, հանգիստ և ուշադիր կարդացեք ու հետևություններ արեք ասածիցս։
Եթե կարծում եք, որ ձեր նախաձեռնությանը չմիացողներին էդ խոսքով «թասիբի եք գցելու», ապա իմացեք, որ նիկոլը դու՛ք եք, ավելին՝ ռոբն էլ եք դուք, սերժն էլ ու մնացած ձեր իմացած «հերոսներն» էլ։ Իսկ թե ինչի համար մարդիկ ձեզ չեն միանում, առաջարկում եմ պատճառները փնտրել վերոշարադրյալ նախադասության մեջ»։

Աղբյուրը` Հակոբ Կարապետյան