«Մի աղջիկ, ում ձեռքը ջարդված էր, տենայիք՝ ոնց էին բերման ենթարկում». Արամ Վարդևանյան

«Մասսայաբար բերման ենթարկեցին՝ անմարդկային ձևով: Մի աղջիկ, ում ձեռքը ջարդված էր, տենայիք՝ ոնց էին բերման ենթարկում: Իմ վերաբերյալ տեղեկություն ստացա, որ՝ կարմիր շորովին տարեք, բայց հետո փոշմանեցին»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հաղթանակի կամրջի մոտ տեղի ունեցած բախումներին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ բերետավորները բռնի ուժով բերման էին ենթարկել խաղաղ երթի մասնակիցներին: