Քիչ առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևանյան դպրոցներից մեկում ուսուցչուհին դաժանաբար հարվածում է աշակետի գլխին։ Մենք կապ հաստատեցինք Քաղաքապետարանի հանրային կապերի վարչություն, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին արդեն կրթության վարչության մասնագետները գտնվում են դպրոցում և փորձում են պարզել, թե ինչ է կատարվել։ Մեզ հաջողվեց պարզել նաև, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում։
ՀԳ. Ֆեյսբուքից արդեն իսկ տեսանյութը հեռացվել է՝ ենթադրաբար ֆեյսբուքի՝ բռնության դեմ կանոններից ելնելով։