Այս մահը նահատակություն է, սիրտը չդիմացավ․ Շարմազանովը՝ նախնական տվյալով՝ թմրանյութի գերդոզավորումից վրանում մահացած երիտասարդի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից սրտի կանգով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է դեպքին ու ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել․

«Երթի ավարտից հետո, քիչ առաջ իմացանք, որ պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ…

Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս…

Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ, սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար

Այս մահը նահատակություն է՝ հանուն ազգային ու համերաշխ Հայաստանի։

Աստված հոգիդ լուսավորի, Հայ պայքարող ազգային քաղաքացի»,-նշել է նա։