Ո՞վ է ընդդիմության տեղադրած վրանում մահացածը տղամարդը

Գլխավոր Էջ Քաղաքականություն Ո՞վ է ընդդիմության տեղադրած վրանում մահացածը տղամարդը
Ո՞վ է ընդդիմության տեղադրած վրանում մահացածը տղամարդը
Քաղաքականություն5 Մայիս 2022 | 15:28
Ո՞վ է ընդդիմության տեղադրած վրանում մահացածը տղամարդը
Freenews-ի տեղեկություններով քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, մահացած տղամարդը Երևանի ավագանու նախկին անդամ, ՀՀԿ թեկնածու«Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանն է։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք որ Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, երիտասարդ տղամարդ է մահացել:

Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաստատել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով.

«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում: