«Միայն տեսեք անչափահաս է․ բերետների հերթական հանցագործության հետքերն են»․ Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել. «Հադրութեցի Վիգեն Գրիգորյանն է, անչափահաս է, վրան բերետների հերթական հանցագործության հետքերն են:

Բերետները վերցրել են նաև Վիգենի հեռախոսը, համարն անջատել, բաժին հեռախոսը չեն ներկայացրել: Խոշտանգման և կողոպուտի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում: Ոտքն առերևույթ կոտրված է»:

Աղբյուրը` Ալեքսանդր Կոչուբաև