Ողբերգական դեպք Երևանում. ավտոբուսի վարորդը երթուղայինը վարելիս հանկարծամահ է եղել

Երեւանում, այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ «Ագաթ» խանութի դիմաց, թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Ա.-ի դին:

Կայիք տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է Կարեն Ա.-ն և այն վարելիս հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: