«Մենք պետք է սիրենք՝ ժեխին, պիցցայակերներին, զոմբիներին» Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր գրառում է արել՝ անդրադառնալով հանրության ներսում հնչող պիտաավորումներին։ Նա ֆեյսբուքյան էջում նշել է՝ պիտի սիրենք միմյանց։

Դերասանուհին հիշել է 2018թ․-ի իրադարձությունների մասին․ «2018-ին հետապնդում էին Շուշանի երեխուն դպրոցում, Շարմազանովի աղջկան ինչ ասես չասեցին հանրային հարթակներում, երեխեքին է․ հետապնդում ու պսակներ էին շարում մի շարք գործիչների տների դիմաց։ Խոսում-ասում էինք՝ էս ինչ եք անում, չի կարելի, բա սա սիրո հեղափոխություն ա, բա մենք իրանց պես չպիտի լինենք»։

Հավանաբար նկատի ունենալով նաեւ երեկ դերասան Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպը՝ դերասանուհին նշել է՝ սա փակ օղակի մեջ ատելության շրջանառությունն է․ «Գաղափարից դուրս, գաղափարի հետ կապ չունեցող շրջապտույտ, սխալների անվերջ շարան, սիրո մանիպուլյացիա իրական սիրուց դուրս։ Մենք իրար պիտի սիրենք՝ ժեխին, պիցայակերներին, զոմբիներին․․․ էլ ի՞նչ պիտակավորումներ եք տալիս, այ էտ բոլորը մենք ենք ու մենք իրար ունենք, մենակ իրար ամբողջ աշխարհի դեմ։ Մարդուն մի կորցրեք․․․առանց մարդ տուն չի լինում»։

Անի Խաչիկյան