«Էն ոստիկանները, ովքեր սադրում են, դիմում են «դու»-ով, «արա»-ով, հատ-հատ պատասխան են տալու»․ Վարդևանյան

«Այսօր իրենց գլխին բերետ կրող ոստիկանները քաշքշել են շատերին, նաև՝ ինձ։ Ինձ քաշքշում են՝ թքած, բայց էն քաղաքացին, ով անչափահաս է, ով, օրինակ, արցախյան պատերազմում զոհված հերոսի հայր է, հո դուք խելագար չե՞ք էդ մարդկանց քաշքշում եք»,- Ֆրանսիայի հրապարակում ասաց «Դիմադրություն» շարժման իրավաբան, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Էն ոստիկանները, ովքեր հատուկ սադրում են՝ դիմում են «դու»-ով, «արա»-ով՝ հատ -հատ պատասխան են տալու։ Բոլորի դեմքերը ֆիքսվում են»,- ասաց իրավաբանը։