«Դուրս եկեք և ամեն մեկդ փրկեք ձեր բաժին Հայրենիքը». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը․ «Անապագա է այն ժողովուրդը, որը հանդուրժում է իր սուղ հնարավորություններից լափող և վզները հաստացնող այն ուժայիններին, որոնք, մի հայրենադավ ստահակի կամքը կատարելու համար, «հերոսական ջանադրությամբ» Երևանի փողոցնում ոլորում են հանուն կործանվող երկրի պաշտպանության ոտքի ելած քաղաքացիների ձեռքերը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «կարմիր» կամ «սև» բերետավոր կոչվածների գործողություններին… «Ասֆալտի հերոսներ», որոնցից շատերը 44-օրյա պատերազմի օրերին իրական թշնամուց վախենալով՝ հրաժարվում էին մեկնել գործող ռազմաճակատ և մկան ծակին պատրաստ էին հարյուր թուման տալ, միայն թե դեմ առ դեմ չառերեսվեին մինչև ատամները զինված թշնամուն… Այսօր նրանք բոլորն իրենց «առյուծ» են զգում… «Առյուծ» են զգում, քանի որ գիտեն, որ իրենց դիմաց կանգնածներն անզեն ու գթասիրտ են, այլ ոչ թե ինչպես իրական թշնամին է լինում՝ զինված ու անգութ…
Հասկացեք ժողովուրդ ջան, այդ հաստավիզները, եթե ձեր տված հացի դիմաց ձեզ չեն հարգում, ուրեմն պետք է վախենան… Իսկ դրան հասնելու համար փողոց դուրս գալը պարտադիր է… Դուրս եկեք և ամեն մեկդ փրկեք ձեր բաժին Հայրենիքը…»:

Աղբյուրը` Սենոր Հասրաթյան