Պահանջում եմ ընդդիմությանը՝ պատասխանեք հետևյալ հարցերին և վերջնականապես հասկացեք մենք ձեզ հետ միայն կարող ենք քննարկել թալանը վերադարձնելու տարբերակները

«Պահանջում եմ՝ ընդդիմությունը պատասխանի հետևյալ հարցերին. ինձ շատ հետաքրքիր է, որ դուք մեկ տարի ութ ամիս անընդհատ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմի մեջ. դրանով ի՞նչ եք ուզում ասել աշխարհին, որ Ադրբեջանը բացարձակ մեղք չունի՞ պատերազմ սանձազերծելու համար, և միակ մեղավորը Փաշինյա՞նն է»,-իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Պատգամավորը նշեց մի քանի հարց՝ ակնկալելով ընդդիմության պատասխանը.

ինչպե՞ս են լինելու ձեր հարաբերությունները հարևանների հետ, բանակցելո՞ւ եք. եթե այո՝ ի՞նչ ֆորմատով: Եթե ոչ՝ ի՞նչ է լինելու դրանից հետո:
ո՞վ լինելու ձեր վարչապետի թեկնածուն, ինչո՞ւ չունեք թեկնածու
ի՞նչ է լինելու Արցախի հետ հանրության մեջ փորձում եք տեղեկություններ տարածել, որ վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ, կամ ուզում է  հեռանալ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վարչապետի գլխավորությամբ, ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը: Մնացած տարբերակները քննարկելի չեն»,- եզրափակեց Լ. Բադալյանը: