ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր թիմի անունից հայտարարել է , որ իրենք որպես Հ. Հ- ի լիիրավ քաղաքացիներ բացառում են հեղաշրջումը այս պայմաններում

1in.am-ը գրում է.

Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնին պասիվ կոցվածք է դրսևորում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն: Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանին են դիմել մի շարք նախկին պաշտոնյաներ՝ աջակցության հարցով, ընդհուպ Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչներից են դիմել, սակայն նա բոլորին մերժել է: Ինչով է պայմանավորված ԲՀԿ-ի լռությունը: Այս հարցով «Առաջին լրատվկան»-ը դիմեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին:

«Մենք ծրագրով շարժվում ենք առաջ: Այո, երկրում փոփոխությունների անհրաժեշտություն կա, և դա պետք է լինի արտահերթ ընտրություններով: Կա քաղաքական ճգնաժամ, այդ քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճիշտ ուղին արտահերթ ընտրություններն են։ Չպետք է ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում, կան գործընթացներ, կա խնդիր: Գտնում եմ, որ լուծումը արտահերթ ընտրություններն են»,-ասաաց Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ ընտրությունն այնպես պետք է լինի, որ հանգուցալուծի քաղաքական ճգնաժամը, և նոր իշխանությունը չպետք է լինի մեկի մենաշնորհը, հակակշռիներ են պետք։

«Հեղաշրջում, բախում բացառում եմ։ Եթե այսօրվա իշխանությունը անցկացնի ընտրություն, նույն պատկերը կունենանք, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ։ Այս իշխանությունները չեն կարողանում կարգավորել ճգնաժամը, իսկ ընդդիմությունն էլ առայժմ վերջնական արդյունքի չի հասել։ Երբ կլինի, և ինչպես, խնդիր սա է»,-ասաց Միքայել Մելքումյանը: