«Ես այս բարձր ամբիոնից ուզում եմ հարցնել ցուցարարներին , եթե Բաղրամյանը հանենք ու տեղը բայրաքթարի կադրեր ավելացնենք, այդ դեպքում գնացուցակով թիվը որքա՞ն է»

ԱԺ դահլիճից խայտառակ փախուսից հետո մարգինալացած ընդդիմադիր պատգամավորների խումբը սկսել է փողոցներում վիրավորել, հայհոյել ու անգամ անիծել ՀՀ քաղաքացիներին: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Դուք, տիկնայք և պարքնայք, միայն ապացուցում եք, որ դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում, կուզեք՝ գովազդային գործակալը, կուզեք՝ փիառ մենեջերը, բայց կապը ակնհայտ է: Ձեզ թվո՞ւմ է, ձեր անգործության համար ձեզ աշխատավարձ վճարող քաղաքացուն պետք է սպառնաք, վիրավորեք, անիծեք, պետք է այդ քաղաքացիների որդիների մահը ցույց տաք ու նրանց ողբով սնվեք, հետո էլ հետ գաք իշխանության՝ այդ մարդկանց կեղեքելու, թալանելու, չի ստացվելու, որովհետև դուք փոքրիկ մարգինալ խմբակ եք և առհասարակ»,- ասաց նա:

Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ընդդիմությանը լավագույնս բնութագրել է դաշնակցական նախկին գյուղապետ Արամայիս Մխիթարյանը, որը՝ ինչքան փող եք տալիս հարցին, ասել է՝ Բաղրամյանն էլ հետը՝ 200: «Ես այս բարձր ամբիոնից ուզում եմ հարցնել, իսկ եթե Բաղրամյանը հանենք ու տեղը բայրաքթարի կադրեր ավելացնենք, այդ դեպքում գնացուցակով թիվը որքա՞ն է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց