«Երկրում տերը այլեւս Նիկոլը չէ, մենք ենք տերը մեր երկրի…» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան

Ժամը 12-ից սկսած Երեւանի տարբեր հատվածներում տեղի ունեցան Դիմադրության շարժման երթերը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այնուհետեւ ցուցարարները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ:

«Արդեն 4 ժամ է՝ անցնում ենք Երեւանի փողոցներով: Որտեղ ցանկացանք՝ փողոցը փակեցինք: Որտեղ ցանկացանք՝ նստեցինք: Որտեղ ցանկացանք՝ մեր որոշումը պարտադրեցինք: Այսօր որեւէ մեկը չընկրկեց բռնությունից:

Ուրեմն՝ թող ականջներին օղ անեն կարմիր բերետավորները, ոստիկանները, նրանց շեֆերը եւ վերջապես Նիկոլի դասընկեր ոստիկանապետը եւ Նիկոլը, որոշողը մենք ենք, անում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ուզում: Այնպես որ երկրում տերը այլեւս Նիկոլը չէ, մենք ենք տերը մեր երկրի…»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action in four different directions of Yerevan demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan Երթի մասնակիցները միացան Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին: Իշխան Սաղաթելյանը հարթակից հայտարարեց, որ երեկոյան ժամը 19-ին կայանալիք հանրահավաքում կհրապարակվի հաջորդ օրվա օրակարգը: «Երեք ժամ հանգստանանք, ուժերը վերականգնենք ու շարունակենք մեր պայքարը»,-ասաց նա: