Վրանում մահացած քաղաքացու արյան մեջ «Սփայս» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել. medianews

Դեռևս երեկ հայտնի դարձավ, ով Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի։ Սակայն հիվանդանոցում բոլոր վերակենդանացման գործողությունները, բուժաշխատողների բոլոր ջանքերը ցավոք եղել են ապարդյուն, և գրանցվել է կենսաբանական մահ։

Այսօր ավարտվել է մահացած տղամարդու դատաբժշկական փորձաքննությւնը։ Ըստ MediaNews-ի հավաստի տեղեկությունների վերջինիս արյան մեջ հայտնաբերվել են

Codeine monohydrate
Benzodiazepines
JWH 018
Hasubanonine-synthetic
morphine
RCS-8-synthetic cannabis
Delta.9-Tetrahydrocannbinol
Մասնագետների պնդմամբ այս բոլոր նյութերը պարունակվում են «Սփայս» տեսակի սինթետիկ թմրանյութում։

Նշենք, որ «Սփայս»-ը սինթետիկ թմրանյութ է, որը բավականին արագ է տարածվում։ Ի դեպ, ըստ մասնագետների՝ «Սփայսը» մարիխուանայից 10 անգամ ավելի ուժեղ է ու կործանարար, այն օգտագործողների մեծ մասն ինքնասպանություն է գործում, իսկ ողջ մնացածները դառնում են հաշմանդամ` կորցնելով տեսողությունը, լսողությունը, քայլելու ունակությունը և այլն: